 Ռեալի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ռուսական ԲԿՄԱ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումից հետո հետխաղյա մամլո ասուլիսում նշել է, որ իր թիմը կարող էր ավելի լավ արդյունքի հասնել: - Մենք վատ արդյունքի չհասանք, բայց ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել: Մենք շատ լավ հնարավոություն ունեինք խփելու երկրորդ գնդակը, որն ամեն ինչ կորոշեր: Ցավալի է, որ որոշ բաներ ազդեցին խաղի վերջնական արդյունքի վրա: Մենք հաղթահարեցինք ցուրտ եղանակը, բայց խաղադաշտի որակն այն չէր, և մենք չկարողացանք լիարժեքորեն ցույց տալ մեզ հատուկ ֆուտբոլը,- իսպանացու խոսքերն է մեջբերում AS պարբերականը: |