 Ռեալի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդոն, աչքի ընկնելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ռուսական ԲԿՄԱ-ի դեմ խաղում, իր 8-րդ գոլը խփեց այդ խաղարկության փլեյ-օֆֆ մրցաշարում: Այսպիսով, պորտուգալացին այդ ցուցանիշով հավասարվեց գերմանական Շալկե-04-ում հանդես եկող Ռաուլի և իտալական Միլանի ֆուտբոլիստ Ֆիլիպպո Ինձագիի հետ: |