 Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԲԿՄԱ-ի դեմ խաղացած ոչ-քից հետո (1-1) ասել է հետևյալը. «Ոչ-ոքին վատ արդյունք չէ: Մենք կարող էինք գրոհների ժամանակ նաև խփել երկրորդ գոլը: Ես ուրախ չեմ, ինչպես նաև տխուր չեմ: Խաղի արդյունքից ելնելեվ` մենք պետք է լրջորեն նախապատրաստվենք պատասխան խաղին: Մեր մրցակիցը մեր գործը բարդացրեց: Նրանք շատ լուրջ էին տրամադրված այս հանդիպմանը: Ուրախ կլինեի, եթե մրցակցի հարկի տակ բոլոր խաղերն ավարտեինք 1-1 հաշվով»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Soccerway-ը: |