 Կասիլյասը գերազանցել է Մանոլո Սանչիսի ցուցանիշը: Արդեն 13 մրցաշրջան պաշտպանում է «Ռեալի» դարպասը: 30 տարեկան է, և դեռ շատ ռեկորդներ կարող է գերազանցել: Իկեր Կասիլյասը շարունակում է պատմություն կերտել «Ռեալի» կազմում: «Ռասինգի» հետ խաղում թիմի ավագը նոր ռեկորդ է գրանցել՝ դառնալով «արքայական» թիմում ամենաշատ ամբողջական հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը: Նախկինում այս ռեկորդը պատկանում էր Մանոլո Սանչիսին: Արդեն 13 տարի է, ինչ Կասիլյասը պաշտպանում է «Ռեալի» դարպասը: Նա դեռ 30 տարեկան է, ու կարող է նորանոր ռեկորդներ գերազանցել: «Ռեալի» կազմում անցկացրած 443 հանդիպումներից 438-ում Կասիլյասը խաղացել է ամբողջ 90 րոպեն: Կասիլյասը այդ հինգ հանդիպումներին լիարժեք չի մասնակցել տարբեր պատճառներով,որոնցից մեկը հեռացումն է՝ 2005-06թ. մրցաշրջանում «Օսասունայի» դեմ խաղում և 2010-11թ. «Էսպանյոլի»հետ հանդիպմանը: Մյուս պատճառը վնասվածք ստանալն է՝ 2000-01թ. «Դեպորտիվոյի» և 2004-05թ. «Բետիսի» հետ խաղերում: Եվ վերջապես 1999-00թ. մրցաշրջանում «Ատլետիկոյի» դեմ խաղում խաղադաշտ դուրս եկավ Բիզարիի կարմիր քարտից հետո: Այսպիսով, Կասիլյասը գերազանցում է նաև Մանոլո Սանչիսի ցուցանիշը՝ դառնալով«արքայական» թիմում ամենաշատ ամբողջական հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը: Սանչիսը «Ռեալում» անցկացրած 18 մրցաշրջանում 437 ամբողջական հանդիպում էր անցկացրել: |