Վիդեո 2012 շարքը կարճատև դադարից հետո վերադառնում է. Նրանք, ովքեր մշտապես հետևել են Վիդեո 2011-ի մեր թողարկումներին, կհիշեն ֆուտբոլային ֆրիսթայլին նվիրված մեր վիդեոները:Դրանց գերակշռող մասի հերոսը Կրիշտիանուն էր, ով գործող ֆուտբոլիստների մեջ լավագույններից է այդ ոճում: Բիլի Վինգրովը, Ջերեմի Լանչը մի քանի լուրջ մրցակիցներ ունեն, որոնք նաև համաշխարհային ֆուտբոլի աստղեր են: Դրանցից մեկն էլ Ռոնալդինյոն է: «Ռեալի» ներկայիս աստղը և «Բարսայի» 2005-2006-ի գլխավոր աստղը առանձնանում են և՛ խաղաոճերով և՛ ազատ ոճում գնդակի հետ վարվեցողությամբ: Այսօրվա մեր վիդեոն հենց այդ ամենի ապացույցն է: Առաջարկում ենք ձեզ այս 5 րոպեների ընթացքում հիանալ Կրիշտիանուի և Ռոնալդինյոյի ֆանտաստիկ հնարքներով. այդ ամենը հաճելի ռիթմերի ուղեկցությամբ: Իսկ այն հարցին, թե նրանցից ո՞վ է լավագույնը, յուրաքանչյուրը կարող է հայտնել իր տեսակետը…