CFRealMadrid.do.am - Սանտիագու Բեռնաբեու
Ծածկանուն:  Ծածկագիր: 
   
          Գրանցում
Այցելություն Սանտյագո Բերնաբեու



Պատկերացնու՞մ եք, որ հնարավորություն եք ստանում այցելել Սանտյագո Բերնաբեու մարզադաշտը, լինել նրագաղտնի անկյուններում, որոնց դուք ծանոթ էիք միայն նկարներով: Տարվա մեջ ցանկացած օր դուք կարող եքտեսնել այս ամենը՝ ընդամենը շատ քիչ ժամանակ ծախսելով: Այս նոր ուղևորության շնորհիվ դուք կարող եքավելին իմանալ մարզադաշտի, Ռեալ Մադրիդ ակումբի և նրա երկրպագուների մասին: Այժմ այս ուղևորությունըվերածվել է ինքնատիպ ցուցահանդես-զբոսանքի, որի ընթացքում դուք կայցելեք մարզադաշտի բոլոր բաժինները,կտեսնեք հանդերձարանները, կկարողանաք նստել փոխարինողների նստարաններին և այլն: Մենք հրավիրում ենքձեզ վիրտուալ ճանապարհորդության, որը ձեզ համար կդառնա անմոռանալի: Իհարկե, վիրտուալճանապարհորդությունը չի կարող համեմատվել մարզադաշտով իրական զբոսանքին հետ, բայց սա նույնպես ձեզվրա անմոռանալի տպավորություն կթողնի:

Եվ այսպես, սկսենք մեր ուղևորությունը մարզադաշտով:



Երթուղին սկսվում է կենտրոնական տոմսարկղերում: Էքսկուրսիան սկսվում է ամեն օր, բացի հունվարի 1-ից ևդեկտեմբերի 25-ից, առավոտյան ժամը 10:30: Այն տևում է 10:30 –ից մինչև ժամը 19:30 – ը:



Ուղևորությունը սկսվում է Շել Տոն փողոցի 40 համարի դռնից: Դռների վրայի պաստառներին, ինչպես նաևտոմսարկղերի մոտ մանրամասն տեղեկություն է տրվում էքսկուրսիայի երթուղու մասին:



Մենք արդեն գտնվում ենք մարզադաշտի ներսում: Ժամանակակից դարպասները ճանապարհ են բացում դեպիշարժասանդուղք:



Վերելք 8 համայնապատկերային վերելակներից մեկով և հիանալի տեսարան՝ ահա այստեղ է սկսվում մերէքսկուրսիայի գլխավոր մասը:



Ուղևորության առաջին կանգառը տեղի է ունենում այցելուների համար ամենագրավիչ տեղերից մեկում: Այստեղբոլորովին այլ մթնոլորտ է տիրում:



Հաջորդ շարժասանդուղքին տանող ճանապարհին մենք հանդիպում ենք միջանցքի պատերից կախվածվահանակներին, որոնց վրա պատկերված է մարզադաշտը՝ իր բացման օրը 1947 թվականին: Այստեղներկայացված է նաև մարզադաշտի պատմությունը, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել ու գնահատականտալ «Սանտյագո Բերնաբեուի» զարգացմանն ու բարգավաճմանը:



Երթուղին գտնելը հեշտացնելու համար կան հատուկ նշաններ, որոնք թույլ չեն տա ձեզ մոլորվել այս հիանալիկառույցում:



Ահա ևս մի տեղ, որը մեր առջև բացում է ամբողջ Բերնաբեուի համայնապատկերը:



Այժմ մենք գտնվում ենք VIP օթյակում, որտեղից, հարմարավետ բազկաթոռներին նստած՝ Մադրիդի Ռեալիխաղին են հետևում Իսպանիայի ամենահայտնի դեմքերը և ոչ միայն:



Այնուհետև մենք շարժվում ենք դեպի սրահ, որտեղ հավաքված բազմաթիվ մարդիկ հնարավորություն ունենհետևելու Ռեալի հրաշալի խաղին յուրաքանչյուր հեռուստացույցով:



Հաջորդ դրվագում մարզադաշտում հանդիպում ենք Ռեալի ուրիշ երկրպագուների՝ արգենտինացիերկրպագուհուն և մեքսիկացի ֆանատին իրենց փոքրիկ զավակի հետ: «Մենք ուրախ ենք այստեղ գտնվելուհամար: Վաղուց էինք ուզում այստեղ գալ ու արդեն հասցրել ենք մի քանի հուշանվեր գնել»: Տեսնելով այսդեմքերը՝ ակումբի ադմինիստրացիան առանց վարանելու այս ընտանիքին նվիրեց «Ռեալ Մադրիդ» ակումբիերկրպագուների անդամության քարտեր:



Մարզադաշտի ամբողջական համայնապատկերին ծանոթանալուց հետո գնում ենք դեպի ֆուտբոլիստներիհանդերձարանները, որտեղ նրանք հավաքվում են խաղից առաջ և հետո: Այս պատերը բազմաթիվ գաղտնիքներ ենպահում իրենց մեջ:



Սրահում մենք տեսնում ենք Մադրիդի Ռեալի գերբը՝ հատակին պատկերված:



Էքսկուրսիայի հաջորդ էտապը թունելն է, որով ֆուտբոլիստները դուրս են գալիս Սանտյագո Բերնաբեույիխաղադաշտ:



Մենք գտնվում ենք ստադիոնի հենց խաղադաշտում, որտեղ արվում է այս ուղևորության ֆոտոնկարների մեծմասը:



Այնուհետև մենք ստանում ենք աննախադեպ առավելություն նստել փոխարինողների նստարաններից մեկին:Չնայած, այս նստարանները կարելի է առանց չափազանցության անվանել բազկաթոռներ:



Այսքան մոտ տարածությունից մարզադաշտի խոտածածկը տեսնելն արդեն կարելի է անվանել առավելություն:



Երկար ուղևորությունից հետո մենք մտնում ենք մարզադաշտի ներսում գտնվող սրճարանը, որտեղ կարող ենք միբան ուտել, կամ հագեցնել մեր ծարավը:



Մեզ մնում է այցելել 20-րդ դարում Մադրիդի Ռեալի ունեցած նվաճումների ցուցահանդեսը:



Ցուցահանդեսում կարող եք գտնել ձեզ համար նոր ու հետաքրքիր բաներ. օրինակ՝ ակումբի բոլորտեղեկատվական վահանակները թարգմանված են նաև անգլերեն, որպեսզի ավելի մեծ քանակությամբ մարդիկկարողանան ծանոթանալ պատմությանը : Նման բան աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա:



Երբ մեր ուղևորությունը մոտենում է իր ավարտին, մենք տեղափոխվում ենք ակումբի ատրիբուտիկայի խանութ,որտեղ դուք կարող եք ձեռք բերել շատ ապացույցներ այն բանի որ եղել եք Եվրոպայի լավագույն էքսկուրսիաներիցմեկում: Ինչպես նաև կարող եք պարզապես հուշանվերներ գնել:

Այսքանով ավարտվում է մեր ուղևորությունը աշխարհի ամենագեղեցիկ ու ամենահայտնի մարզադաշտերիցմեկով՝ Սանտյագո Բերնաբեուի անվան: Հուսով ենք, ձեզ գոհացրեց այս վիրտուալ էքսկուրսիան:
Խաղի հերոսներ
Հարցում
Կցանկանայիք կայքում ավելացվեին հոդվածներ
Բոլոր պատասխանները: 73
Մրցարշրջան 2011/12
Մրցարշարային աղյուսակ
Ռմբարկուներ
Գոլային փոխանցումներ
Պիչիչի/Զամոռա
Խաղացողներ
Գլխավոր մարզիչ
Մինի-Չաթ
Ավելացնելու համար պետք է գրանցվել
Տեսանոյւթեր
Կրիշտիանուն PES 2013-ի նոր դեմքն է

Իկեր Կասիլյասը խոսեց Ռուսերեն լեզվով

Ricardo Kaka is Back 2012 new - HD

Այլ Տեսանյութեր

Տիտղոսներ
Վիճակագրություն

Статистика сайта как на CSSOMSK.RU

ԲԵՌՆԱԲԵՈւՈւՄ ԵՆ: 1
ՀՅՈՒՐ: 1
ՄԱԴՐԻԴԻՍՏՆԵՐ: 0